‘Հայաստանը Մանկական Եվրատեսիլում հանդես կգա 3-րդ համարի ներքո. Տեսանյութ’

909

Մանկական Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանը մրցույթին կմասնակցի 3 համարի ներքո: Ինչպես հաղորդում է  մրցույթի պաշտոնական կայքը,  առաջինը բեմ դուրս կգա Շվեդիայի ներկայացուցիչը, երկրորդն` Ադրբեջանի, չորրորդը` Սան Մարինոյի ներկայացուցիչները: Հետո ելույթ կունենան Մակեդոնիայի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի, Նիդերլանդների, Մալթայի և Ռուսաստանի ներկայացուցիչները: «Մանկական Եվրատեսիլ- 2013»-ը կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիևում` «Եղիր ստեղծագործ» կարգախոսի ներքո, տարբերանշանն է Puzzle Man-ը: Մոնիկա Ավանեսյանը հանդես կգա «Շոկո ֆաբրիկա» երգի կատարմամբ: Հիշեցնենք, որ 2012-ին Հայաստանը ներկայացրած «Compass band» խումբը 3-րդ տեղն էր զբաղեցրել Sweetie Baby երգով:

 

Նախորդ հոդվածը‘ «Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի» նախաձեռնությունը պահանջում է ակտիվիստին հոգեբուժարանից տեղափոխել նախնական կալանքի խուց’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները ծեծել են բռնաբարության մեջ կասկածվող ոստիկանին’