‘Հայաստանը մասնակցեց Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը նվիրված համաժողովին’

1172

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի Բելգիայի նախագահության շրջանակում մարտի 26-27-ը Բրյուսելում տեղի ունեցավ «Եվրոպական կոնվենցիայի իրականացումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է» խորագրով բարձրաստիճան համաժողով:

ԵԽ 47 անդամ երկրներից ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների հետ մեկտեղ միջոցառմանը մասնակցում էին նաև ԵԽ գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ և ՄԻԵԴ նախագահները, Մարդու իրավունքների հարցերով ԵԽ հանձնակատարը, Եվրոպական հանձնաժողովի առաջին փոխնախագահը:Համաժողովին Հայաստանը ներկայացնում էին Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը:

Համաժողովի նպատակն էր վերահաստատել անդամ երկրների հանձնառությունը ապահովելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անկախությունը և բարձր հեղինակությունը

Նախորդ հոդվածը‘Պատգամավորը Սերժ Սարգսյանին համեմատեց ինքնաթիռը զավթած ահաբեկչի հետ’
Հաջորդ հոդվածը‘Հրազենային վնասվածք ստացած զինվորի բուժման համար կազմակերպվել է դրամահավաք’