‘Հայաստանը միանում է «Երկրի ժամը» ակցիային’

969

2014 թ. Հայաստանը կրկին միանում է «Երկրի ժամը» ակցիային: Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նշել է WWF-Հայաստանի ղեկավար Կարեն Մանվելյանը: Խորհրդանշական ակցիան տեղի կունենա մարտի 29-ին` 20.30-ից մինչև 21.30: Ակցիայի շրջանակներում մասնավոր անձինք, պետական և առևտրային հաստատությունները կամավոր կերպով անջատում են լույսը`կլիմայի փոփոխության խնդրի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով: Ինչպես և նախորդ տարիներին, «Երկրի ժամին» կմիանա ոչ միայն Երևանը, այլ նաև Հայաստանի այլ քաղաքներ: «Ակցիայի գլխավոր նպատակն է`բարձրացնել կլիմայի փոփոխության պատճառների և հետևանքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը»,- նշել է Մանվելյանը:

Առաջին անգամ «Երկրի ժամը» ակցիան անցկացվել է 2007-ին Սիդնեյում`Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի նախաձեռնությամբ (WWF):

 

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ն զինվորական ծառայության մասին իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում ‘
Հաջորդ հոդվածը‘Սոցիոլոգ. Ոչ իշխանական ուժերը կկարողանան համաձայնության գալ կառավարությանն անվստահություն հայտնելու շուրջ’