‘Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը’

892

Հունվարի 2-ից Հայաստանը միանում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), որի կազմում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: ԵԱՏՄ-ին միանալու վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է 2014 թ. հոկտեմբերին:

Հունվարի 2-ից Հայաստանը դառնում է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, սակայն ԵԱՏՄ գործադիր մարմիններում կներկայանա սեղմ կազմով՝ մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործող անդամների լիազորությունների ավարտը՝ 2015 թ. վերջը: Հայաստանը ԵՏՀ-ում կներկայանա երեք անդամներով՝ մեկ ձայնի իրավունքով, առանց վարման ոլորտի իրավունքների:

ԵԱՏՄ տարածք ներմուծվող ապրանքների սահմանված մաքսատուրքերից Հայաստանի բաժնեմասը կկազմի 1,13%, միևնույն ժամանակ՝ Բելառուսինը 4,7 %-ից կկրճատվի մինչև 4,65%, Ղազախստանինը՝ 7,3%-ից՝ 7,25%, Ռուսաստանինը՝ 88%-ից մինչև 86,97%:

Սպասարկման ոլորտում Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամների պայմանավորվածություններին միանում է ընդհանուր հիմունքներով, իսկ առևտրի բնագավառում նախատեսված է աստիճանական (մինչև 2020 թ.) անցում ԵԱՏՄ-ի ընդհանուր մաքսային տարիֆի:

Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «Հուսով եմ, որ 2015-ին ամեն ինչ այլ կերպ կլինի»’
Հաջորդ հոդվածը‘Լավրովը շնորհավորել է Նալբանդյանին’