‘Հայաստանը նշում է Սահմանադրության օրը’

1281

Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է Սահմանադրության օրը:

Երկրի Մայր օրենքն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով Հիմնական օրենքում փոփոխություններ են կատարվել:

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը», — ասված է ՀՀ Սահմանադրության Նախաբանում:

Այժմ Սերժ Սարգսյանը նախաձեռնել է Սահմանադրության հերթական փոփոխությունների գործընթացը, որին քաղաքական ուժերից մասնակցում է ըստ էության միայն ՀՀԿ-ն` չհաշված նրան կցված մի քանի մանր-մունր ուժեր. ընդիմության կարծիքով այս փոփոխություններով Սերժ Սարգսյանը փորձելու է պահպանել իշխանությունը:

Նախորդ հոդվածը‘ԱՆ-ն նոր տվյալներ է հաղորդում բռնության ենթարկվածների մասին’
Հաջորդ հոդվածը‘Շնորհավո՛ր, Մաեստրո. Այսօր Ե. Մանարյանի ծննդյան օրն է. Տեսանյութ’