‘
Հայաստանը շարունակում է ավելացնել ցեմենտի արտահանումը, չնայած շինարարությնա ոլորտում շարունակվող ճգնաժամին և արտադրության ծավալների անկմանը:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2013 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում արտադրվել է մոտ 180 հազար տոննա ցեմենտ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 186,3 հազար տոննայի համեմատ (անկում` 3.4%): Մինչդեռ, ըստ ՀՀ Մաքսային ծառայության տվյալների, առաջին կիսամյակում Հայաստանն արտահանվել 92 հազար տոննա ցեմենտ, 6 մլն.դոլար մաքսային արժեքով, նախորդ տարվա 46 հազար տոննայի և 3.2 մլն.դոլարի համեմատ:
Պարզվում է, որ Հայաստանում արտադրվող ցեմենտի կեսն արտահանվում է:
‘