‘
Հայաստանը չի մասնակցում Բաքվում մեկնարկած ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակից երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Բաքվի հանդիպումն արդեն մեկնարկել է: Նիստին, նախարարներից բացի, մասնակցում են Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և ԵՄ Արտաքին գործերի եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտը: Հանդիպման հիմնական նպատակները ԵՄ ծրագրի շրջանակներում գործընկերության ընդլայնումը և 2013 թ. նոյեմբերին Վիլնյուսում կայացած գագաթնաժողովից հետո ձեռքբերված առաջընթացի և հետագա համագործակցության հեռանկարների առնչությամբ քննարկումների անցկացումը են:
‘