‘Հայաստանը պատրաստ չէ ուժեղ երկրաշարժերի ‘

596

Հայաստանում 9 և ավելի բալանոց երկրաշարժի դեպքում անհնար կլինի խուսափել զանգվածային զոհերից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ղեկավար Հրաչյա Պետրոսյանը:

Միաժամանակ՝ նա ընդգծել է, որ ներկայումս իրական սպառնալիքներ և ուժեղ երկրաշարժի նախադրյալներ չկան: Փորձագետը նշել է, որ եթե սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը գործեր 1988 թվականին, ապա Սպիտակի երկրաշարժի զոհերի թիվը կլիներ շատ ավելի քիչ: «Մեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ստեղծումից անմիջապես հետո մենք հավաքեցինք Սպիտակի երկրաշարժի հետ կապվբած բոլոր նյութերը, և պարզվեց, որ այդ կատակլիզմը նախապես կանխատեսելու համար կար ավելի քան 20 նախադրյալ»,-հայտարարել է սեյսմոլոգը: 

Նախորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործ. Դատախազը պարտավոր է մեղադրանքը փոխել՝ որակելով այն որպես սպանություն’
Հաջորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանը բերվեց դատարան’