‘Հայաստանը պարտավոր է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը. ճարտարապետ’

967

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«ՀՀ ԱԺ-ը վավերացրել է «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան» ընդունված 1985-ին Գրանադայում։ Կոնվենցիայի հոդված 5-ում ասվում է՝ «Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել։ Այս դեպքում, իրավասու մարմինը անվտանգության անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկի՝ հարմար վայրում հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման և վերականգնման համար»։ Այնպես որ‪#‎occupyafrikyans -ցիներ ջան այդ շենքի քանդումն անօրինական է 100%-ով… Կբերեն 1616Ն-ը որպես օրինակ կամ գերակա շահի մասին ինչ որ անօրինական որոշումներ, բանի տեղ մի դրեք»:

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է’
Հաջորդ հոդվածը‘Խաբի Ալոնսո. Դեռևս չեմ որոշել՝ շարունակելո՞ւ եմ խաղալ Իսպանիայի հավաքականում’