‘
Քաղաքացի Մարիամ Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրում է.
«Ավետիք Իշխանյանը խղճուկ փորձ է արել հակադարձելու առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հրապարակման այս հատվածին. «Շուրջ երկու տասնյակ վերլուծաբանների, քաղաքական գործիչների եւ նախկին բարձրաստիճան դիվանագետների մասնակցութամբ Շուշիում գումարված մարտաշունչ համաժողովը, որի օգտակարությունը կասկածի տակ չէր դրվի, եթե նիստից հետո այդ գերհայրենասեր ժողովականներն անմիջապես կամուֆլյաժներ հագնեին ու դիրքավորվեին Թալիշի մատույցներում»։ Արանքում նույնքան խղճուկ փորձեր՝ Տեր-Պետրոսյանին այլ բաներում մեղադրելու, բայց իրականում կոնկրետ հարցից խուսափելու նպատակով: Դրա համար էլ չարժի մնացածին անդրադառնալ նաև այս պատճառով, որպեսզի Ավետիք Իշխանյանը հնարավորություն չունենա փախչել կոնկրետ հարցից:
Ավետիք Իշխանյան, Հայաստանը պիտի ընտրի. փոխզիջում կամ պատերազմ: Եթե սա չեք հասկանում, ձեզ ոչինչ այլևս չի օգնի: Հիմա եթե դուք բոլորդ համարում եք, որ փոխզիջում չի լինելու, մնում է պատերազմը: Եվ եթե դուք ժողովրդին մղում եք պատերազմ, պիտի պատասխանատվություն վերցնեք, գնաք ու կանգնեք առաջին գիծ, այլապես ստացվում է, որ դուք ուրիշի արյան վրա քաղաքականություն եք անում: Ուրիշ մայրեր պիտի լաց լինեն իրենց զավակների դիերի վրա: Անմեղ երիտասարդներ պիտի զրկվեն կյանքից ու նրանց ընտանիքները հավետ դժբախտանան ձեր «գաղափարների» պատճառով: Այ, եթե գնաք ու բնակվեք նույն Թալիշում, կանգնեք առաջին գիծ, կասկած չի լինի, որ դուք ձեր գաղափարի համար պատրաստ եք նախևառաջ զոհել ինքներդ Ձեզ: Հակառակ դեպքում դուք մեկն եք նրանցից, ով ուրիշի կյանքերի վրա ձեռքերն է տաքացնում ու գրպան լցնում: Դեռ ավելին, եթե, Աստված չանի, պատերազմ սկսվեց, պարզվելու է, որ Շուշիում հավաքվածներից ոչ մեկ առաջին գծում չէ. մեկը գրին քարտ ունի, մեկի ընտանիքը կանադաներում է, մյուսը իր որդիներին հարմարավետ արդեն տեղավորել է արտերկրի տաքուկ ու խաղաղ անկյուններում, մյուսը զանգի է սպասում, մյուսն էլ վաղուց ծածուկ լքել է երկիրը, կրակի բերան թողնելով Հայաստանի ու Ղարաբաղի ահել-ջահելներին»:
‘