‘Հայաստանը Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությանը կներկայացնի Աշոտյանը’

1002

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կգլխավորի Հայաստանի պատվիրակությունը Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը: Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ անցած տարի Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանն Ուկրաինայի պատվիրակությունը ներկայացրել է ԱԳ փոխնախարարը:

Նախորդ հոդվածը‘Կորել է առանցքային դերակատար Գագիկ Հարությունյանը’
Հաջորդ հոդվածը‘Գաղջոլոգներն ընդդեմ տրամաբանության ‘