‘Հայաստանը ստանձնեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը’

713

Այսօր Օդեսայում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 28-րդ հանդիպումը, որի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վեց ամիս ժամկետով՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը, ստանձնել է կազմակերպության նախագահությունը։ 
ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ, ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության ընթացքում Երևանում կկազմակերպվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում` «DigiTec 2013» ամենամյա ցուցահանդեսին զուգահեռ:
Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարների կողմից ընդունվել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք որոշումներ: 
Ստանձնելով ՍԾՏՀ նախագահությունը՝ նախարարը Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է սևծովյան տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ հավելյալ ջանքերի ներդրումը, կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացումը և միջազգային բեմահարթակում նրա հեղինակության ամրապնդումը։

 

Նախորդ հոդվածը‘Ն. Զոհրաբյան. Հայաստանյան բաժնեմասի վաճառքից հետո խաղի կանոնները 100 % որոշելու է «Գազպրոմը»’
Հաջորդ հոդվածը‘Ջենիֆեր Լոպեսի աստղը հայտնվել է Հոլիվուդի Փառքի ճեմուղում’