‘Հայաստանը վարկ վերցնելու առիթը բաց չի թողնում’

1039

Այսօր ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ու Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին ստորագրել են 3 ոլորտների ֆինանսավորման և վարկային համաձայնագրեր: «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրով» Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը նախատեսում է Հայաստանին տրամադրել 50մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ, որը, ըստ ֆինանսների նախարարության, կուղղվի արտահանման խթանման, ներդրումների ներգրավման կարողությունների և ձեռնարկություններին տրամադրվող որակի կառավարման ծառայությունների հզորացմանը:

Մինչդեռ աա դեռ ամենը չէ. նույն բանկի հետ ստորագրվել է նաեւ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը, իսկ ՀԲ խումբ հանդիսացող Միջազգային զարգացման ընկերակցության հետ` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը: Այս ծրագրի  շրջանակում մեր երկրին կտրամադրվի 32.67մլն դոլար արժողությամբ վարկ, այդ թվում` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից` 23մլն դոլար վարկ, Միջազգային զարգացման ընկերակցությունից` 9.67մլն դոլարին համարժեք 6.26մլն հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով վարկ:

Բայց սա նույնպես ամենը չէ. «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար» վարկային համաձայնագրով ՀՀ-ին կտրամադրի 40մլն դոլարի չափով վարկ «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի» շրջանակում: Ծրագրի նպատակն է հզորացնել էլեկտրահաղորդման ցանցի կարողություններն ու հուսալիությունը:

Պետք է նշել, որ միայն վերջերս՝ հուլիսի 31-ին Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) խորհուրդը հաստատեց Հայաստանին վարկի տրամադրումը՝ Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագրի իրականացման համար, որը իրենից ներկայացնում է էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագիր, ինչը, ըստ հաղորդագրության, Հայաստանին կօգնի իրականացնել դեռևս խորհրդային տարիներից ժառանգած էլեկտրահաղորդման համակարգի հիմնանորոգումը՝ ներառյալ կառավարման և տվյալների փոխանակման համակարգի ընդլայնումը և բարձրավոլտ երկու ենթակայանների արդիականացումը:

Նշվում է, որ ծրագիրը կկրճատի էլեկտրահաղորդման կորուստները, կբարելավի ենթակայանների հզորությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարման որակը և հուսալիությունը քաղաքային և գյուղական համայնքների սպառողների համար: Նախատեսվող վարկի չափը կազմում է 37 միլիոն դոլար և կտրամադրվի ԱԶԲ-ի Ասիայի զարգացման արտոնյալ հիմնադրամից:

Ի՞նչ է ստացվում

Բոլորովին վերջերս Էլեկտրահաղորդման համակարգի հիմնանորոգման եւ կարողությունների հզորացման համար ՀՀ-ին հատկացվել էր 37 միլիոն դոլար վարկ, բայց քանի որ Հայաստանը «շատ է սիրում վարկ» վերցնել անմիջապես վեց օր անց չկորցրեց մեկ այլ բանկից 40 միլիոն դոլարի վարկ վերցնելու առիթը:

Նախորդ հոդվածը‘Այսօրվանից տրանսպորտային միջոցներին հատկացվում են նոր նմուշի համարանիշեր’
Հաջորդ հոդվածը‘Շնորհակալություն, Չավի’