‘Հայաստանը Փերինչեքի գործով հանդես կգա որպես երրորդ կողմ’

1106

Հայաստանի Հանրապետությունը Դուղու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի (Perincek v. Switzerland, App. no. 27510/08) գործով ներգրավվում է, որպես երրորդ կողմ: Փերինչեքի գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու խնդրանքով,  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ,  ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ՄԻԵԴ էր դիմել 20.08.2014թ-ին:  
ՄԻԵԴ-ի Մեծ պալատն այսօր հաստատել է  Հայաստանի մասնակցության հնարավորությունը: Նիստը նախատեսված է 2015թ հունվարի 28-ին: Մինչ այդ` հայկական կողմը գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ՄԻԵԴ-ի Մեծ պալատին կներկայացնի գրավոր, իսկ հունվարի  28-ի նիտում, նաև բանավոր հանդես գալու հնարավորություն կունենա:
Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով որպես երրորդ կողմ ներգրաված է նաև Թուրքիան: Այս մասին տեղեկացնում են գլխ. դատախազությունից:

Նախորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների թիվը դարձել է 14’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է’