‘
Նոյեմբերի 4-ին Ֆեյսբուքը հրապարակել է 2014թ. առաջին կիսամյակի ընթացքում կառավարությունների կողմից հարցումների վերաբերյալ հաշվետվություն, որտեղ ներկայացված է, թե որ երկրներն են հարցում արել օգտատերերի մասին տեղեկատվություն ստանալու համար, և դրանց որ մասի դեպքում են տրամադրվել օգտագործողների անձնական տվյալները: Այս մասին գրում է ittrend-ը:
Հայաստանը Ֆեյսբուքին ուղարկել է 4 հարցում 6 օգտատիրոջ մասին և ստացել է ընդամենը մեկ պատասխան:
Առաջին տեղում գտնվում է ԱՄՆ-ն, ով արել է այնքան հարցում, որքան մնացած թոփ 9 երկրները միասին: Ընդ որում՝ ԱՄՆ հարցումներից պատասխան են ստացել 80.15%-ը, ի տարբերություն թոփ 9 երկրների՝ միջինում 45.39% ստացված պատասխանների:
Արդյունքում՝ ստացվում է, որ ԱՄՆ-ն արել է նույնքան հարցում, որքան մնացած թոփ 9 երկրները, սակայն ստացել գրեթե 2 անգամ ավելի տեղեկատվություն Facebook-ի օգտատերերի անձնական տվյալների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետությունը կատարել է 4 հարցում, որոնցից պատասխան է ստացել միայն մեկը:
‘