‘Հայաստանը և Վրաստանը կքննարկեն իրավական ոլորտում համագործակցության հարցեր’

1068

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին այսօր պաշտոնական այցով ժամանում է Հայաստան, որտեղ, Վրաստանի արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն՝ կանցկացնի մի շարք հանդիպումներ:

Մասնավորապես, նախարաը հանդիպելու է Հայաստանի վարչապետի, արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի և Սահմանադրական դատարանի նախագահի, ինչպես նաև՝ Հայաստանի նոտարական պալատի և Փաստաբանների ասոցիացիայի ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում նախատեսված է քննարկել այն բարեփոխումները, որոնք Վրաստանի արդարադատության նախարարությունն իրականացրել է 2012 թ. հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Կքննարկվեն նաև իրավական ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Թեա Ցուլուկիանիի այցը կավարտվի հունիսի 19-ին, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘«Բարև, Երևան» խմբակցությունը հրաժարվել է իրեն տրամադրվող ավտոմեքենայից. Հին է’
Հաջորդ հոդվածը‘«Միսս Ամերիկա» տիտղոսին է արժանացել Քոնեքթիքութի 25-ամյա բնակչուհին’