‘Հայաստանը 95-րդ տեղն է զբաղեցրել բարեկեցության վարկանիշում’

883

Հայաստանը 95-րդ տեղն է  զբաղեցրել աշխարհի երկրների բարեկեցության` Legatum Institute-ի կազմած 2014 թ. վարկանիշում (2014 Prosperity Index): Անցած տարի Հայաստանը նույն տեղն է զբաղեցրել հիշյալ վարկանիշում:

Կրթության ցուցանիշով Հայաստանը 49-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում, երկրի տնտեսության վիճակը 129-րդ տեղում է, ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունները` 68-րդ: Ըստ որում, Legatum Institute-ը նշում է, որ անձնական ազատության ցուցանիշով Հայաստանը 123-րդ տեղում է, առողջապահության մակարդակով գտնվում է 87-րդ տեղում, անվտանգության մակրդակով`56: Բացի այդ, սոցիալական կապիտալի մակարդակով երկիրը հայտնվել է 124-րդ տեղում:

Վարկանիշի առաջատարը դարձյալ Նորվեգիան է, որին հաջորդում են Շվեյցարիան, որը նույնպես անցյալ տարվանից պահպանել Է իր տեղը, և Նոր Զելանդիան, որը երեք հորիզոնականով բարելավել Է դիրքը: Աշխարհի ամենաբարգավաճ երկրների տասնյակում տեղ են գտել նաեւ Դանիան, Կանադան, Շվեդիան, Ավստրալիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները և ԱՄՆ-ը, հայտնում է interfax.ru-ն:

Legatum Institute-ի ինդեքսը գնահատում է ութ չափանիշ՝ տնտեսություն, կրթություն, առողջապահություն, անձնական ազատություն, անվտանգություն, ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հնարավորությունները, կառավարում և սոցիալական կապիտալ: Հետխորհրդային տարածքում լավագույն վարկանիշն ունեն Լիտվան (42-րդ տեղ) և Լատվիան (44-րդ տեղ): Բելառուսը 58-րդ տեղից բարձրացել Է 53-րդ տեղ, Ուկրաինան՝64-ից՝ 63-րդ տեղ, Ռուսաստանը,  61-րդ տեղից իջել է 68-րդ տեղ, Ղազախստանի դիրքն ընկել է 8 հորիզոնականով՝ մինչև 55-րդ տեղ:

Նախորդ հոդվածը‘Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվո շքանշան է շնորհել Նիկոլայ Ռիժկովին. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում կրճատվել է 12.4%’