‘
Թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այդ ընտրատարածքում ընտրողների թիվը` 2012 թվականի մայիսին կայացած ԱԺ ընտրություններից հետո, (այսինքն` գրեթե 7 ամսվա ընթացքում) աճել է:
«Մայիսի 6-ի ընտրություններին այս ընտրատարածքի ընտրողների թիվը կազմել է 63 814 մարդ, իսկ այս ընտրություններին` 65 000»,- հայտարարել է Սաֆարյանը:
Նա հավելել է, որ կան հասցեներ, որոնց վրա գրանցված են 70 չափահաս մարդիկ, 904 հասցե կա 6 և ավել ընտրողներ ունեցող բնակարաններ:
Ըստ պաշտոնական տվյալների, 2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանը լքել է 88 241 մարդ: Ընդ որում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մեկնած- չվերադարձածների թիվն ավելացել է 6 700 -ով կամ 8,2%-ով:
Հիմա, եթե ամբողջ Հայաստանից բնակչությունը արտագաղթում է, իսկ Ավանի բնակչության թիվը մոտ 7 ամսվա ընթացքում այսպես ավելանում է, ապա ստացվում է, որ ըստ իշխանությունների հրապարակած թվերի տրամաբանության, Հայաստանի տարբեր վայրերից քաղաքացիները արտագաղթում են ոչ միայն այլ երկրներ, այլ նաեւ Ավա՞ն:
‘