‘Հայաստանից Ուկրաինա է մատակարարվում կոնյակ և ծիրան’

604

Մինչև 2014 թ. վերջը տեղի կունենա հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը: Այդ մասին այսօր Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան` պատասխանելով Երևանի և Կիևի հետագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ հարցին` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրումը հաշվի առնելով:

Ըստ որում, նա հավելել է, որ նիստի նպատակը համագործակցության հետագա պայմանների և հեռանկարների հստակեցումն է: Այս համատեքստում նա նշել է, որ թե՛ Երևանը և թե՛ Կիևը շահագրգռված են բոլոր ուղղություններով հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացմամբ:

Կուխտայի խոսքով, ԵԱՏՄ-ին Հայաստանի ինտեգրման և Ուկրաինայի կողմից ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի վավերացման պայմաններում նման հանդիպման կազմակերպման անհրաժեշտություն է առաջանում:

Միաժամանակ դիվանագետը նշել է, որ չնայած նշված գործոններին` գոյություն ունի բոլոր ոլորտներում համագործակցության փոխադարձ շահագրգռվածություն: «Հայաստանը հիմնականում Ուկրաինայից գնում է շինարարական մետաղ: Հայաստանը ներմուծում է նաև սննդարդյունաբերության արտադրանք, կարագ, մակարոն, հրուշակեղեն, օղի: Իսկ Հայաստանից Ուկրաինա է մատակարարվում կոնյակ և ծիրան»,- ասել է դիվանագետը:

 

Նախորդ հոդվածը‘Քերի. ԱՄՆ-ը $47 մլն մարդասիրական օգնություն կտրամադրի պաղեստինցիներին Գազայի հատվածում ‘
Հաջորդ հոդվածը‘Ինդոնեզիայի նախագահական ընտրություններում հաղթել է Ջակարտայի նահանգապետը’