‘Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սարգիս Հովսեփյանը’

1107

‘

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով «Փյունիկի» և Հայաստանի Մ-21 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար:

Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել 132 անգամ: Սա հայկական ֆուտբոլի համար բացարձակ ռեկորդ է:

Մարզչական կարիերան Սարգիս Հովսեփյանը սկսել է 2013 թվականից՝ գլխավորելով Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը»: 2014 թվականին Հովսեփյանը գլխավորել է Հայաստանի Մ-19 տարեկանների ազգային հավաքականը, իսկ 2014 թվականի նոյեմբերից գլխավորում է Հայաստանի Մ-21 տարեկանների ազգային հավաքականը:

Սարգիս Հովսեփյանի կենսագրությունը 

Ծնվել է 1972 թ. Նոյեմբերի 2-ին:

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Տիրապետում է հայերեն (մայրենի), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) լեզուների:

Ֆուտբոլային կարիերա

1990-1991 թթ. — «Մալաթիա»

1991-1992 թթ. — «Լոռի»

1992-1997 թթ. — «Փյունիկ»

1998-2003 թթ. — «Զենիթ» (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)

2003-2004 թթ. — «Տորպեդո-Մետալուրգ» (Մոսկվա, Ռուսաստան)

2004-2012 թթ. — «Փյունիկ»

1992-2012 թթ. — Հայաստանի Ազգային հավաքական

Համարվում է ռեկորդակիր Հայաստանի ազգային հավաքականում անցկացրած խաղերի քանակով (132)

Նվաճումներ որպես ֆուտբոլիստ

1992, 1995/96, 2004-2010 թթ. — Հայաստանի չեմպիոն 

1996, 2004, 2009, 2010 թթ. — Հայաստանի գավաթ

1997,2004, 2006, 2007, 2009 թթ. — Հայաստանի սուպերգավաթ

1998/99 թթ. — Ռուսաստանի գավաթ

2003 թ. — Ռուսաստանի բրոնզե մեդալակիր:

Նվաճումներ որպես մարզիչ

2014 թ.- Հայաստանի գավաթակիր՝ որպես «Փյունիկի» գլխավոր մարզիչ

Մարզչական որակավորում

2013 թ.- ստացել է Բ կարգի մարզչական արտոնագիր:

‘

Նախորդ հոդվածը‘Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Թուրքիայի ՍԴ հայց է ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Ապրիլի 25-ին Հայաստանը վերադարձավ ահռելի մարտահրավերներով լի առօրյային ‘