‘
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը: Մարզման ընթացքին հետևեցին ԶԼՄ ներկայացուցիչները, ինչպես նաև բազմաթիվ երկրպագուները: Ազգային հավաքականի ֆուտբոլիստները կատարեցին նախավարժանք, այնուհետև` գնդակով և տակտիկական մի շարք վարժություններ, որից հետո անցկացրեցին երկկողմանի խաղ: Մարզմանը բացակայում էր միայն Յուրա Մովսիսյանը, ով արդեն ժամանել է Երևան, տեղեկացնում է ՀՖՖ կայքը:
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը, նախապատրաստվելով 2014 թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլի Հայաստան-Մալթա հանդիպմանը, որը կկայանա հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
‘