‘Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է առաջին մարզումը Պորտուգալիայում (լուսանկարներ)’

1094

Ավարտվել է Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումը Պորտուգալիայում: Թիմը` Բեռնար Շալանդի գլխավորությամբ, մարզվել է Կուարտեյրա քաղաքի մարզադաշտում: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Դավիթ Մանոյանի, մասնակցել են թեթև վերականգնողական բնույթ ունեցող մարզմանը:

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 17:00-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նախախաղային մարզում «Ալգարվե» մարզադաշտում: Մարզումից առաջ՝ ժամը 16:30-ին, «Ալգարվե» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նշենք, որ մարզումը «փակ» է եղել ԶԼՄ ներկայացուցիչների համար:


Նախորդ հոդվածը‘Տիագու Մենդեշ. «Նրանք ունեն հետ քաշված հարձակվող, ի դեմս Մխիթարյանի, ով կարող է լավ գործել նաև պաշտպանվելիս»’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԳՆ-ն կոչ է անում հրադադարի խախտման հետաքննության գործուն մեխանիզմներ մշակել’