‘Հայաստանի ազգային պատկերասրահում կմեկնարկի Տատյանա Դանիելյանցի «Ներքին լույս» ցուցահանդեսը’

653

«Լույսը ֆունդամենտալ հասկացություն է ոչ միայն արվեստի, այլև կյանքի համար` ընդհանուր առմամբ: Լույսը ոչ միայն իրերի ֆիզիկական բնութագիր է, այլև` հոգևոր կատեգորիա: Լույսը լուսավորում է ոչ միայն իրականութունը, այն դարձնելով տեսանելի, այլև ի հայտ է բերում մարդկային հոգու չդրսևորված որակները»: Ֆիզիկական և մետաֆիզիկական իմաստով լույսի այսպիսի զգացողություն ունի ռուս-հայկական լուսագեղանկարչուհի, քանդակագործ, կինոռեժիսոր և բանաստեղծուհի Տատյանա Դանիելյանցը: Մոսկվայում և Վենետիկում ապրող ու ստեղծագործող նկարչուհու գործերի «Ներքին լույս» խորագիրը կրող ցուցահանդեսը` գունավոր լուսանկարները և մուրանյան ապակուց քանդակները, կներկայացվի Հայաստանի ազգային պատկերասրահում: Ցուցահանդեսը կբացվի փետրվարի 3-ին, ժամը 15:00-ին, և կշարունակվի մինչև փետրվարի 15-ը:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է Տատյանա  Դանիելյանցը, հատուկ Հայաստանի ազգային պատկերասրահի համար ստեղծված «Ներքին լույս» ցուցահանդեսային նախագիծը միավորում է երկու ցուցադրություն, որոնք արդեն ներկայացվել են Ռուսաստանի և Եվրոպայի բազմաթիվ ցուցահարթակներում. խոսքը վերաբերում է «Վենետիկ: Նավարկության մեջ» և «Anima Russa/Ռուսական հոգի»  ցուցահանդեսին, որում միավորված են գեղարվեստական լուսանկարը և մուրանյան ապակուց քանդակը:  «Վենետիկ: Նավարկության մեջ» նախագիծը, որում գեղարվեստական լուսանկարի միջոցով պատմվում է ոչ միայն Վենետիկի ամենակարևոր փոխադրամիջոցի` նավակների մասին, այլև լույս-գույնի գոյության մասին Վենետիկի հատուկ (ջրային, արտացոլված) քաղաքային տարածությունում:

Մոսկվացի հայտնի արվեստաբան-քննադատ և խնամարկու Վիտալի Պացյուկովի խոսքով, «ստեղծելով նոր վիզուալ-տեղեկատվական իմիջ, Տատյանա Դանիելյանցի լուսանկարները արդիականացնում են «ռուսական անառարկայականության» ավանդույթը, սակայն արդեն այլ, ոչ ավանդական գեղանկարչական չափման մեջ. նկարչուհու բանաստեղծական տարածություններում այն երանգավորվում է խոհածությամբ և վերականգնում «կորսված ժամանակը»: Տատյանա Դանիելյանցի անդրադարձը քաղաքային միջավայրի այնպիսի «սուբյեկտի» գեղարվեստական վերաիմաստավորմանը, ինչպիսին է նավակը, նոր խոսք է ներմուծում այդ անհավանական քաղաքի պատկերագիտությունում  և քաղաքային/կերպային միջավայրում:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության աշխատակիցը օտարերկրացուն ապօրինի զրկել է ազատությունից’
Հաջորդ հոդվածը‘Հրազդան քաղաքի բնակիչը մահացել է գազի թունավորումից’