‘Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին մնաց մեկ քայլ’

995

Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը: Այս մասին հաղորդում է «Բելտա» գործակալությունը:

Նշենք, որ Հայաստանը, Ռուսաստանը և Ղազախստանը արդեն ավարտել են Հայաստանի անդամակցության մասով վավերացման գործընթացը: Որպեսզի 2015 թ. հունվարի 1-ից Հայաստանը դառնա ԵԱՏՄ լիիրավ անդամ անհրաժեշտ է միայն Բելառուսի խորհրդարանի վերին պալատի՝ Հանրապետության խորհրդի հավանությունը:

Նախորդ հոդվածը‘Բելառուսի ազգային բանկը 30 % հարկ է մտցնում արտարժույթի գնման նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Երկրորդ օրն է՝ ԿԲ-ից դոլար չեն գնում’