‘Հայաստանի ապահովագրական ոլորտը՝ խոշորացույցի տակ ‘

2251

Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2014-ի երկրորդ եռամսյակում (առանց «Գարանտ Ինշուրանս» ընկերության, որը գտնվում է Ռոսգոսստրախ Արմենիա ընկերության հետ միաձուլման գործընթացում) կնքել են  230,125 պայմանագիր, նվազեցնելով դրանց թիվը նախորդ եռամսյակի համեմատ 30.4%-ով: Այսպիսով, 2014-ի հուլիսի 1-ի դրությամբ գործող պայմանագրերի թիվը կազմել է 618 294 պայմանագիր, եռամսյակային անկումը` 3.4%:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ապահովագրության ամենատարածված տեսակը (կամավոր) պայմանագրերի թվով հանդիսանում է դժբախտ պատահարներից ապահովագրությունը` 44101 պայմանագիր, եռամսյակի աճը` 27.3%: Հուլիսի 1-ին այս դասի ապահովագրության պայմանագրերի թիվը կազմել է 117,061 պայմանագիր: Այստեղ առաջատարն է ՌԵՍՈ ընկերությունը` 33 812 պայմանագիր:

Այնուհետև հաջորդում է տուրիստական ապահովագրությունը` 13,228 պայմանագիր, եռամսյակային աճը` 45,3%: Այս դասի պայմանագրերի թիվը հաշվետու եռամսյակի ավարտին կազմել է 11966 պայմանագիր: Այստեղ ամենամեծ թվով պայմանագրերը կնքել են Ինգո Արմենիա-ն`4723 և Ռոսգոսստրախ Արմենիա-ն`4082 պայմանագիր:

Գույքային ապահովագրության դասում ապահովագրության պայմանագրերի թիվը կազմել է 5338 պայմանագիր, եռամսյակի աճը` 20,8%: Այս տեսակով ակտիվ պայմանագրերի թիվը հաշվետու ժամանակահատվածի վերջին կազմել է 17815 պայմանագիր: Առաջատարներն են` Ռոսգոսստրախ Արմենիա-ն (1848 պայմանագիր), Ինգո Արմենիա-ն (1845 պայմանագիր) և ՌԵՍՈ-ն (1181 պայմանագիր):

Այնուհետև հաջորդում է ցամաքային տրանսպորտի ապահովագրությունը` 4955 պայմանագիր, եռամսյակի անկումը` 14.7%: Հաշվետու ժամանակաշրջանի վերջին այս տեսակի գծով պայմանագրերի թիվը կազմել է 12604 պայմանագիր: Այս հատվածում առաջատարներն են` Ռոսգոսստրախ Արմենիա-ն (4361պայմանագիր):

 CASCO հատվածում երկրորդ եռամսյակում ապահովագրողների կողմից կնքվել է 3095 պայմանագիր, եռամսյակի աճը` 8%: Հուլիսի 1-ին գործող պայմանագրերի թիվը կազմել է 10851 պայմանագիր: Առաջատարն է ՍԻԼ Ինշուրանս ընկերությունը (937 պայմանագիր):

Բեռնափոխադրումների ապահովագրության հատվածում կնքվել է 1941 պայմանագիր, եռամսյակային աճը` 10.7%: Գործող պայմանագրերի թիվը կազմել է 1908 պայմանագիր: Այստեղ առաջատարն է Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունը (702 պայմանագիր):

 Գույքի ապահովագրության գծով կնքվել է 1105 պայմանագիր, եռամսյակի աճը` 11.7%: Հաշվետու ժամանակաշրջանի վերջին գործող պայմանագրերի թիվը կազմել է 4208 պայմանագիր, իսկ առաջատարն է Նաիրի Ինշուրանս-ը` 726 պայմանագիր:

 430 պայմանագիր է կնքվել ընդհանուր պատասխանատվության ապահովագրության հատվածում (եռամսյակային անկումը 26,5%): Գործող պայմանագրերի թիվը հաշվետու եռամսյակի վերջին կազմել է 1698 պայմանագիր: Առաջատարն է Ինգո Արմենիա ընկերությունը (297 պայմանագիր): 9 պայմանագրեր է կնքվել ֆինանսական վնասների ապահովագրության գծով: Հուլիսի 1 այս տեսակի ապահովագրության գործող պայմանագրերի թիվը կազմել է 73 պայմանագիր: 4 պայմանագրեր է կնքել Ռոսգոսստրախ Արմենիա-ն, 3 պայմանագիր` Ինգո Արմենիա-ն և մեկական պայմանագիր` ՍԻԼ Ինշուրանս և Նաիրի Ինշուրանս ընկերությունները:

Ամենափոքր թվով պայմանագրերը կնքվել են 2 հատվածներում` ավիացիոն ռիսկերի և ավիացիոն տրանսպորտի շահագործումից բխող պատասխանատվության ապահովագրության հատվածներում: Այս հատվածում Ռոսգոսստրախ Արմենիա-ն հաշվետու եռամսյակում կնքել է 5 պայմանագիր, ինչպես նաև ավիացոն ռիսկերի` 3 պայմանագիր: Հուլիսի 1-ի դրությամբ գործող պայմանագրերի թիվը կազմել է 8 պայմանագիր:

ԱՊՊԱ հատվածում 2014-ի երկրորդ եռամսյակում կնքվել է 155476 պայմանագիր, եռամսյակի անկումը` 41.6%: Այստեղ գործող պայմանագրերի թիվը կազմել է 424991 պայմանագիր: Առաջատարն է Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունը` 53 147 պայմանագիր:

Բժշկական ապահովագրության գծով հաշվետու եռամսյակում կնքվել է 439 պայմանագիր, եռամսյակի անկումը` 89.5%: Հուլիսի 1-ն այստեղ գործող պայմանագրերի թիվը կազմել է` 15,911 պայմանագիր: Առաջատարն է Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունը` 249 պայմանագիր:

Նշենք, որ Հայաստանում ապահովագրական 19 դասերից գործում է 16-ը: Բոլոր 16 դասերով գործունեություն է իրականացնում Ինգո Արմենիա ընկերությունը, 15 դասերով` Ռոսգոսստրախ Արմենիա-ն, 11-ով` ՍԻԼ Ինշուրանսը, Արմենիա Ինշուրանսը և ՌԵՍՈ-ն, իսկ 10 դասով` Նաիրի Ինշուրանս-ը: 

Նախորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Այսօր մեկնարկում է Գերմանիայի առաջնությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Նարեկ Սարգսյան. Երեւանը պետք է մաքրել կառուցապատված «մոլախոտերից»’