‘Հայաստանի ապահովագրողները 2013 թվականը եզրափակել են 933 մլն դրամ վնասով’

786

Հայաստանի ապահովագրողները 2013 թվականը եզրափակել են 933 մլն դրամ վնասով, 2012 թվականի 961 մլն դրամ շահույթի փոխարեն: Ըստ ԱրմԻնֆո գործակալության ապահովագրական Ռենկինգի տվյալների, նախորդ տարվա արդյունքներով վնաս է արձանագրվել 5 ապահովագրական ընկերություններում, ընդ որում, հիմնականում առաջատարների մոտ: Ամենամեծ վնասն արձանագրել է «Գարանտ Ինշուրանսը»`577,5 մլն դրամ (2012-ի 233 մլն դրամ շահույթի համեմատ), այնուհետև հաջորդում է «Ռոսգոսստրախ Արմենիան»` 442,6 մլն դրամ (տարեկան վնասն ավելացել 18.6 %): «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության վնասը կազմել է 440,6 մլն դրամ (2012 — ին ընկերության շահույթը կազմել էր 148 մլն դրամ): «ՌԵՍՈ»-ն տարին եզրափակել է 258,6 մլն դրամ վնասով, իսկ 2012 — ին ընկերության շահույթը կազմել էր 436 մլն դրամ: Հաշվետու տարում ամենափոքր վնասն արձանագրել է «ՍԻԼ Ինշուրանսը»` 25.5 մլն դրամ, մեկ տարում վնասը կրճատելով 82 %:

2013 թվականը շահույթով են եզրափակել «նաիրի Ինշուրանսը` 514.4 մլն դրամ (տարեկան աճը`ավելի քան 2 անգամ) և «Արմենիա Ինշուրանսը»` 297,6 մլն դրամ (անկումը` 26%):

Հարկ է նշել, որ ապահովագրական ընդհանուր պրեմիաները 2013 թվականին աճել են 0.2%, մինչեւ 35 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ծավալն աճել է մեկ երրորդով, կազմելով 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ` 20 մլրդ դրամ: Միայն 2013 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունների պրեմիաները կազմել են 7.1 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումները` 5 մլրդ դրամ:

Ըստ Արմինֆո-ի Ռենկինգի, 2013 թվականի IV եռամսյակի արդյունքներով Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր վնասը կազմել է 597,1 մլն դրամ, 2012 թվականի նույն ժամանակահատվածի 191,2 մլն դրամ վնասի համեմատ:

2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործում է յոթ ապահովագրական ընկերություն: Հայաստանում լիցենզավորված ապահովագրական գործունեության 18 դասերից ներկայումս գործունեություն է ծավալվում միայն 16 դասերով: (ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը 31.12.2013թ. դրությամբ կազմել է 405,64 դրամ/ դոլար):

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ ապակառուցողական դիրքորոշման պատճառով Կոնգրեսը դուրս է գալիս «գազային» հանձնաժողովի քննարկումներից’
Հաջորդ հոդվածը‘Անրի Ռենոն խոստացել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի սեզոնի շլացուցիչ բացում’