‘Հայաստանի ապահովագրողներից հատուցումների տարեկան աճ է ապահովել միայն 4 ընկերություն’

1026

Հայաստանի ապահովագրական ընկերությունները (բացառությամբ “Գարանտ Ինշուրանս” ընկերության, որը գտնվում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հետ միաձուլման գործընթացում) 2014 թվականի առաջին կիսամյակում իրականացրել են 14 մլրդ դրամի ապահովագրական հատուցում (տվյալները հիմնված են ընկերությունների հաշվետվությունների վրա, համաձայն ՀՀ ԿԲ չափանիշների): Հատուցումների կառուցվածքում շարունակում է գերիշխել ԱՊՊԱ-ն: Ապահովագրական հատուցումները տարեկան կտրվածքով աճել են 64%: Իսկ ապահովագրական պրեմիաները տարեկան կտրվածքով կրճատվել են 28%, կազմելով 15.4 միլիարդ դրամ։

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների  Ռենկինգի, հատուցումների տարեկան աճ է արձանագրել 4 ընկերություն, իսկ մյուս 2-ում արձանագրվել է անկում: Այսպես, առաջին տեղում է Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունը, տարեկան կտրվածքով աճելով ավելի քան 2 անգամ, երկրորդ տեղում է Նաիրի Ինշուրանս-ը, տարեկան աճը`71%: ՍԻԼ Ինշուրանս ընկերությունում հատուցումներն աճել են 58.3%, Արմենիա Ինշուրանս-ում` 6.2%: Երկու ընկերություններում` Ինգո Արմենիա և ՌԵՍՈ, հատուցումները տարեկան կտրվածքով համապատասխանաբար կրճատվել են` 18% և 12.4%:

Հատուցումների ամենամեծ ծավալն ավանդաբար արձանագրել է Ռոսգոսստրախ Արմենիան` 8.1 մլրդ դրամ (որն առաջին տեղում է նաև ապահովագրական պրեմիաների ծավալով): Երկրորդ տեղում է Նաիրի Ինշուրանս-ը` 1.8 մլրդ դրամ, երրորդ տեղում է Ինգո Արմենիա-ն` 1.6 մլրդ դրամ: Այնուհետև հաջորդում են ՌԵՍՈ-ն` 1,2 միլիարդ դրամ, ՍԻԼ Ինշուրանս-ը` 822,3 միլիոն դրամ և Արմենիա Ինշուրանս-ը` 443.5 մլն դրամ:

Ապահովագրական հատուցումների կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը կազմել է ԱՊՊԱ-ն` 34,4% կամ $ 4.8 մլրդ դրամ, տարեկան անկումը` 0,2%: Գույքային ապահովագրության մասնաբաժինը կազմել է 34.1% կամ 4,808 մլրդ. Դրամ:

Բժշկական ապահովագրության մասնաբաժինը կազմել է 18.6% կամ 2.6 մլրդ դրամ, տարեկան անկումը` 8,7%: CASCO-ն կազմել է 4.9% կամ 694,1 մլն դրամ տարեկան աճը` 2,1%: Բեռների ապահովագրությունը կազմել է 3.6% կամ 513.5 մլն դրամ:

Ֆինանսական վնասների ապահովագրության մասնաբաժինը կազմել է 5.4% կամ 441.6 մլն դրամ, ընդ որում առաջին կիսամյակում ապահովագրությնա այս տեղակով հատուցումներ է իրականացրել միայն Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունը: Այսպիսով, ապահովագրական 6 դասերի գծով (որից 2-ը պարտադիր), հատուցումները կազմել են ընդհանուր հատուցումների 99% — ը: 163 մլն դրամ ապահովագրական ընկերությունները հատուցել են տուրիստական ապահովագրության, ընդհանուր պատասխանատվության գծով: Ապահովագրության մնացած տեսակներով առաջին կիսամյակում հատուցումներ չեն իրականացվել:

Առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի ապահովագրական ընկերություններն ընդհանուր առմամբ գրանցել են 80178 ապահովագրական պատահար, որտեղ բժշկական ապահովագրությունը կազմել է 52 460 դեպք, ԱՊՊԱ-ն` 25614 դեպք: Ցամաքային տրանսպորտի ապահովագրությունը (CASCO) կազմել է 1 472 դեպք: Նշենք, որ Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է պարտադիր ապահովագրության 2 տեսակ` ԱՊՊԱ-ն և բյուջետային աշխատողների բժշկական ապահովագրությունը:

Նշենք, որ Հայաստանի ապահովագրական ընկերությունները ներկայումս ապահովագրում են ապահովագրական 16 դասերով (19 դասերից), բացառությամբ ջրային տրանսպորտի օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրությունից, երկաթուղային տրանսպորտի ապահովագրությունից և դատական ու արտադատական ծախսերի ապահովագրությունից: Ապահովագրության բոլոր 16 դասերի լիցենզիա ունի ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը (ջրային տրանսպորտի ապահովագրությամբ զբաղվող միակ ընկերությունը), որին հաջորդում է Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունը` 15 դասերով (վարկային ռիսկերի ապահովագրությամբ զբաղվող միակ ընկերությունը): (Դոլարի հաշվարկային փոխարժեքը 06.30.14 դրությամբ կազմել է 407.28 դրամ / դոլար)։

Նախորդ հոդվածը‘«Տաշիր» առևտրի կենտրոնի տեսախցիկն արձանագրել է բջջայինի գողության պահը ‘
Հաջորդ հոդվածը‘Սունդուկյանի թատրոնի հարակից այգում տղամարդու դիակ է հայտնաբերվել’