‘Հայաստանի ապահովագրողների աշխատավարձը կրճատվել է 6%-ով’

811

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանի ապահովագրական համակարգում 2014 թվականի 9 ամիսների արդյունքում կազմել է 254.7 հազ.դրամ ($ 625), նվազելով տարեկան կտրվածքով` 6,4%: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերություններից 3-ը բարձրացրել են իրենց աշխատողներին աշխատավարձը:

Ամենից շատ բարձրացրել է «Սիլ Ինշուրանս» ընկերությունը` 28.5%, մինչև 181,7 հազ. դրամ, բայց մեկ տարում 3.4% կրճատել է աշխատողների թիվը, մինչեւ 201 աշխատող:  «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունու աշխատավարձն աճել է 4,9%, իսկ աշխատողների թիվը` 1.5%, մինչև 341 աշխատող: «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունում աշխատավարձը բարձրացել է 3,7%, մինչև 283,4 հազար.դրամ, իսկ աշխատողների թիվը կրճատվել է 9.1%, մինչև 239 աշխատող: Մյուս ընկերությունները հաշվետվու ժամանակահատվածքում կրճատել են աշխատավարձերը, ընդ որում, ամենամեծ չափերով կրճատել է «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը — 44%, մինչև 257,7 հազ. դրամ: Ի դեպ, այս ընկերությունում աշխատակիցների թիվը նախորդ տարի տարեկան կտրվածքով աճել էր 8,9%, մինչև 172: «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունում միջին ամսական աշխատավարձը նվազել է 25.5%, մինչև 192.4 հազ.դրամ, ընդ որում, հոկտեմբերի 1-ին ընկերությւոնն ունեցել է 92 աշխատող, տարեկան աճը` 2%: «ՌԵՍՈ» ընկերությունում ամսական միջին աշխատավարձը նվազել է 9.3%, մինչև 363.5 հազ.դրամ, ընդ որում, ընկերության աշխատակիցների թիվը նվազել է 31.9%, մինչև 96 աշխատող:

Ըստ Ռենկինգի, 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի ապահովագրական ընկերություններում աշխատում էր 1141 մարդ, տարեկան անկումը` 4.6%: Ամենամեծ թվով աշխատողներն ավանդաբար արձանագրվել է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունում (341), իսկ ամենափոքր թվով աշխատողները` «Արմենիա Ինշուրանս» ընկերույթունը (92): Ամենաբարձր միջին աշխատավարձը արձանագրվել է «Ռեսո» ընկերույթունում (640.7 հազ.դրամ կամ $ 892), իսկ ամենացածր միջին աշխատավարձը`«Նաիրի Ինշուրանս» ընկերությունում (157.1 հազ.դրամ, կամ $ 385):

Աշխատավարձին ուղղված և դրան հավաասարեցված ծախսերը տարեկան կտրվածքով կրճատվել են 10.7%, մինչև 2,6 մլրդ.դրամ, կամ վարչական ընդհանուր ծախսերի 60.5%-ը: Աշխատավարձի ֆոնդի ծավալներով առաջատարն է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը — 960,8 մլն դրամ: Երկրորդ տեղում է «ԻՆԳՈ Արմենիան» — 609,7 մլն.դրամ, երրորդ տեղում է «Սիլ Ինշուրանսը» — 328,7 մլն դրամ: Այնուհետև հաջորդում են` «ՌԵՍՈ»-ն` 314 մլն.դրամ, «Նաիրի Ինշուրանսը»`243,1 մլն դրամ: Իսկ ամենացածր աշխատավարձի ֆոնդը գրանցվել է «Արմենիա Ինշուրանս» ընկերությունում` 159.3 մլն.դրամ: (Դոլարի հաշվարկային փոխարժեքը 30.09.2014 դրությամբ կազմել է 407,6 դրամ /դոլար): -կ-

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Ս.Սարգսյանն ու իրեն քծնողները նման քայլերով ավելի են մոտեցնում իշխանափոխությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Բագրատ Ասատրյան. Աղքատության մակարդակը հաջորդ տարի կավելանա ‘