‘Հայաստանի ապահովագրողների զուտ շահույթը 2014-ի 9 ամիսներին կազմել է 2.3 մլրդ դրամ’

898

Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2014 թվականի առաջին 9 ամիսներն կազմել է 2.3 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 339,7 մլն դրամի փոխարեն: Ըստ Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, միայն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը կազմել է 724,4 մլն դրամ` 2-րդ եռամսյակի համեմատ աճելով 42.5%:

Ըստ Ռենկինգի, 9 ամիսների զուտ շահույթի գծով առաջին տեղում է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը — 747 մլն.դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 407,2 մլն դրամ վնասի համեմատ: Երկրորդ տեղում է «ԻՆԳՈ Արմենիան» — 670.5 մլն դրամ,  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 73.6 մլն դրամի վնասի համեմատ: Առաջատարների եռյակը եզրափակում է «Գարանտ Ինշուրանսը» — 294 մլն դրամ`նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 382,2 մլն դրամ վնասի համեմատ: Այնուհետև հաջորդում են` «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունը, որի շահույթը կազմել է 292,8 մլն դրամ, տարեկան կտրվածքով աճելով 65.7%, ՌԵՍՈ — 219.9 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 136,9 մլն դրամի համեմատ: Վեցերորդ տեղում է «Նաիրի Ինշուրանսը» — 213,7 մլն դրամ, տարեկան անկումը`48,3%: Տարվա առաջին 9 ամիսները վնասով է եզրափակել`«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ» — 87.5 մլն դրամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 72 միլիոն դրամ շահույթի համեմատ: 

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Հատուկջոկատայինին կասկածում են գաղտնի տեղեկություններ հրապարակելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ վարչակազմ. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այս փուլում չի քննարկվում’