‘
Հայաստանի առաջին և միակ դելֆինարիումի շահագործման ժամեկտն ավարտվեց: Այն ապամոնտաժվում է: Այս ամսին Panarmenian.Net-ի թղթակցին հայտնել է «Նեմո» դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանը:
Դելֆինարիումի վերջին ներկայացումը փետրվարի 9-ին է եղել, որից հետո կենդանիները տեղափոխվել են Ուկրաինա, քանի որ դելֆինարիումի շահագործման ժամկետը չի երկարաձգվել: Հիշեցնենք, որ Դելֆինարիումը նախորդ տարվա ապրիլին ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը, բայց հոկտեմբերից շարունակեց աշխատել:
Հավելենք նաև, որ բացման օրվանից այս կառույցը և դրա գործունեությունը եղել են բնապահպանների քնննադատության թիրախում: Նրանք պնդում էին, որ դելֆինները պահվում են ոչ պատշաճ պայմաններում և հնարավոր է՝ կուրանան քլորաջրից: Բացի այդ բնապահպանները պնդում էին, որ դելֆինները չեն հարմարվի Հայաստանի կլիմային:
Գործունեության 2 տարվա ընթացքում դելֆինարիումն ունեցել է շուրջ 900 այցելու:
‘