‘Հայաստանի արտաքին պարտքը դեռևս կազմում է 3.9 մլրդ դոլար’

1043

Հայաստանի արտաքին պարտքը 2014 թվականի հունվար-մայիսին աճել է 1%-ով, իսկ միայն մայիսին նվազել է 0.5%, կազմելով 1.598 տրլն դրամ ($ 3.866 մլրդ), կամ պետության ընդհանուր պարտքի 85%-ը:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, արտաքին պարտքի կառուցվածքում կառավարության մասնաբաժինը կազմում է 87.5% կամ $ 3,383 մլրդ, իսկ մնացած 12.5%-ը կամ $ 483,5 մլն-ը կազմում է ՀՀ Կենտրոնական բանկի պարտքը: Ընդ որում, կառավարության արտաքին պարտքը հունվարին աճելով 1,1%, իսկ փետրվարին`1.6%, մարտին նվազեց 0.9%, իսկ ապրիլին կրկին աճեց 0.6%, ցուցադրելով մայիսի 0 3% անկում, իսկ հունվար – մայիսին ընդհանուր առմամբ աճելով 1.7%: Ինչ վերաբերվում է Կենտրոնական բանկի արտաքին պարտքին, ապա այն հունվարին աճել է 0.3%, փետրվարին`1.8%, մարտին նվազել է 3.4%, ապրիլին աճել է 0,4%,  ցուցադրելով մայիսին 2.1% անկում, իսկ հունվար – մայիսին ընդհանուր առմամաբ կրճատվել է 3.1%:

Հայաստանի պետական պարտքը 2014 թվականի հունիսի 1-ին կազմել է 1.881 տրլն դրամ կամ $ 4.551 մլրդ, մայիսի անկումը`0,2%, իսկ հունվար — մայիսի աճը`1.1%: Պետական պարտքի կառուցվածքում ներքին պարտքը կազմում է 15% կամ 283 մլրդ դրամ ($ 684.8 մլն), մայսի աճը` 1,9%, իսկ հունվարին-մայիսին`1.2%: Պետական պարտատոմսերի տեսակարար կշիռը (եվրոբոնդերի հետ միասին) ներքին պարտքի կառուցվածքում  հունվար – մայիսին աճել է 98.5%, մինչև 98,8%, բացարձակ արտահայտությամբ աճելով 1.5%, առևտրի վարկերի մասնաբաժինը նվազել է 1.1%-ից մինչև 0.9%, բացարձակ արժեքի 22% անկումով, իսկ մնացած մասը` երաշխիքները, կրճատել են մասնաբաժինը 0,4%-ից մինչև 0,3%, բացարձակ մեծության 4.2% անկման շնորհիվ (հունվարի 0.8 % աճի, փետրվարի 1.4% աճի, մարտի և ապրիլի անկման և մայիսի աննշան աճի պայմաններում):

Նշենք, որ Հայաստանի արտաքին պարտքը 2013-ին աճել է 5%, երբ ՀՆԱ աճը կազմել է 3,5%: Հայաստանի ընդհանուր պետական պարտքի մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում 2013-ի ավարտին կազմել է 44%-ով, իսկ միայն արտաքին պարտքինը`37%: Արդյունքում, բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը գերազանցել է $ 1500-ը, ընդ որում, միայն արտաքին գծով շեմը պահպանել է` $ 1,300 (2009-ի $ 550 համեմատ): Փորձագետները գտնում են, որ եթե հաշվի առնվի բարձր միգրացիան, որի արդյունքում Հայաստանի բնակչության թվաքանակը շատ ավելի ցածր է վիճակագրությական տվյալներից, (3.017 մլն մարդ 2013-ին և 3,027 մլն` 2012-ին), ապա բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը շատ ավելի բարձր կարող է լինել:  2009-2012 թվականներին Հայաստանի արտաքին պարտքի մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում տատանվել է 35-38% միջակայքում, նվազագույն ցուցանիշն արձանագրելով 2010-ին, իսկ առավելագույնը`2012-ին աճելով բացարձակ արտահայտությամբ այդ ժամանակահատվածում` 26%, ՀՆԱ դանդաղ աճի պայմաններում (2009-ին անկումը կազմել է 14%): Համեմատության համար նշենք, որ 2008-ին արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ – ի մոտ 30%-ը, երբ արտաքին պարտքն ավելացավ 21%, մինչդեռ ՀՆԱ տարեկան աճը ճգնաժամի պատճառով 13.7%-ից դանդաղեց մինչև 6.9%:

Ըստ ԱրմԻնֆո-ի վերլուծաբանների, հինգ տարի առաջ ոսկու և արժույթի պահուստները ծածկում էին արտաքին պարտքի գրեթե կեսը, բայց պահուստների անկումը ճգնաժամի հետևանքով, ինչպես նաև տարեցտարի աճող արտաքին պարտքն ավելի խորացրին վերջինիս դոմինանտը: Սակայն, 2013-ին 25.2%-ով բարձրացնելով պետության պահուստները (աճի շեշտը դնելով 3-րդ եռամսյակի վրա) թույլ տվեց ապահովել արտաքին պարտքի 58% ծածկույթ, 2012-ի 79%-ի համեմատ:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 1-ին Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է 1.9 մլրդ դրամ կամ $ 4.6 մլրդ, որի կառուցվածքում արտաքին պարտքը կազմել է 1.6 տրլն դրամ կամ $ 3.9 մլրդ, իսկ ներքին պարտքը`279.7 մլրդ դրամ կամ $ 689.4 մլն: Ոսկու և արտարժույթի պահուստները 2014 թվականի հունվարի 1-ին կազմել են $ 2,3 մլրդ: 2013-ի  հունվարի 1 – ին Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է 1.8 տրլն դրամ կամ $ 4.4 մլրդ, որի կառուցվածքում արտաքին պարտքը կազմել է 1.5 մլրդ դրամ կամ $ 3.7 մլրդ, իսկ ներքին պարտքը`255,5 մլրդ դրամ կամ $ 633 մլն: Իսկ ոսկու և արտարժույթի պահուստները 2013 թվականի հունվարի 1-ին կազմել են $ 1.8 մլրդ:

Նախորդ հոդվածը‘Սուքիասյանի փաստաբանը պաշտպանյալին համեմատում է Մոնտե Քրիստոյի հետ. Yerkir ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 408,31 դրամ/դոլար’