‘Հայաստանի բնակչության 10-15 տոկոսը աղանդավորական կառույցների է հարում’

744

2012 թվականի տվյալներով Հայաստանում 64 կրոնական կառույց է գրանցված: 200-ը գրանցված չեն կամ գրանցված են, բայց գործում են այլ անունով: 350 հազար ոչ առաքելական եկեղեցու հետևորդ կա, 200 հազար քայքայիչ աղանդների հետևորդ:

Ամենաշատ հետևորդներ ունի աղանդավորական բողոքական ճյուղը՝ 18 հազար և ավելի: Բնակչության 10-15 տոկոսը աղանդավորական կառույցների է հարում: Այս թվով տարածաշրջանում Հայաստանը առաջին տեղն է զբաղեցնում: Panarmenian.net-ի փոխանցմամբ՝ այս տվյալներն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը: Այս կենտրոն 2012 թվականին քիչ մարդ է դիմել: Ամարյանը բացատրեց. «Հասարակությունը գիտի, որ տվյալ մարդն աղանդավոր է և չի շփվում նրան հետ: Աղանդավորները բոյկոտում են աղանդից դուրս եկածներին: Նրանց մնում է կամ ինքնասպանություն գործել կամ հետ գնալ, բայց արդեն ստրուկի կարգավիճակում»: Այնուամենայնիվ, Ամարյանն առանձնացրեց 2 դեպք: Առաջինը երիտասարդ մի տղամարդու դեպքն է, ով վերջին 10 տարին անցկացրել է հոգեբուժարանում և Ամարյանի բնորոշմամբ՝ հիմա «կիսաբանջար» վիճակում է, բայց նրան օգնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում: Մյուսը մի քաղաքացուհու դեպք է, ով Սարյան և Նալբանդյան փողոցներում տներ ունի: «Կյանքի խոսք» աղանդի ղեկավարները հիմա բնակվում են այդ տներում և բնակչուհուն փորձում են դատական միջոցներով զրկել սեփականության իրավունքից:

Նախորդ հոդվածը‘Խրիստո Ստոիչկով. Գվարդիոլան կարող է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»’
Հաջորդ հոդվածը‘Կոմունիստներն առաջարկում են ԱՄՆ-ին թույլ չտալ մասնակցել Սոչիի Օլիմպիադային’