‘Հայաստանի բնակչության 67 տոկոսն օգտվում է համացանցից’

1157

Հայաստանի բնակչության 67 տոկոսն օգտվում է համացանցից, իսկ ընտանիքների հասանելիության աստիճանը  համացանցին էլ ավելի բարձր է՝ 82 տոկոս: Այսպիսի տվյալներ է հրապարակել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` դեկտեմբերի 15-ին «Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» համաժողովի մասնակիցներին հղված ողջույնի ուղերձում: 

Նրա խոսքով, դա համեմատական ցուցանիշ է Եվրոպական միության երկրների կտրվածքով և տարածաշրջանում բարձր ցուցանիշներից մեկն է: 

Նախորդ հոդվածը‘Ըստ Կոստանյանի՝ պատգամավորին հարվածելը ծանր հանցագործություն չէ’
Հաջորդ հոդվածը‘Հոլանդիայի վերջին 25 տարիների լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Դենիս Բերգկամպը’