‘
Ռուսաստանի Անապա քաղաքում անցկացվող Նիկոլայ Պավլյուկովի անվան բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում Կարեն Աղամայանի գլխավորած Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճել է 2 մեդալ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
49 կգ քաշային Ալեն Դանիելյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին` դուրս եկավ եզրափակիչ, սակայն այնտեղ համառ պայքարում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին: Անապայում պատվո հարթակ բարձրացավ նաև 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը, ով արժանացավ բրոնզե մեդալի:
‘