‘
Մոսկվայի արևելքում միմյանց են բախվել Հայաստանի դեսպանատան և պետավտոտեսչության ավտոմեքենաները, հաղորդել է Интерфакс-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին:
Երկուշաբթի առավոտյան դեսպանատան Mercedes-Benz-ը Չերկիզովյան նրբանցքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի ու բախվել Մոսկվայի պետավտոտեսչությանը պատկանող BMW-ին:
ՃՏՊ-ի արդյունքում ոչ ոք չի տուժել:
‘