‘Հայաստանի դրամական զանգվածը 2013 թվականին աճել է 14.8%-ով’

1520

Դրամական զանգվածը Հայաստանում 2013 թվականի դեկտեմբերին աճել է 5.1%, 2014 թվականի հունվարի 1-ին անցնելով 1,5 տրլն դրամից ($ 3,8 մլրդ): Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 14.8%, իսկ միայն չորրորդ եռամսյակում`6 %: Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից,  ՀՀ դրամի զանգվածը 2013 թվականին աճել է 15%, մինչև 848 մլրդ դրամ (IV եռամսյակի աճը`11.5%, իսկ միայն դեկտեմբերին` 8.4%):

Դրամական զանգվածի կառուցվածքում բանկային համակարգից դուրս կանխիկ միջոցները կազմել են 384.5 մլրդ դրամ կամ $ 949 մլն (դրամական զանգվածի  24.9 % — ը), 2013 թվականի աճը`11.7%: Չորրորդ եռամսյակույ այս ցուցանիշն աճել է 8.2 %, իսկ միայն դեկտեմբերին`9.1 %:

Ըստ աղբյուրի, դրամական ընդհանուր զանգվածում դրամային ավանդների բաժինը կազմել է մոտ 30% կամ 463,6 մլրդ դրամ ($ 1.1 մլրդ): Այս ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է մոտ 31 %, սեպտեմբեր-դեկտեմբերին`14,9 %: Իսկ արտարժութային ավանդների բաժինը կազմել է 45.1 % կամ 697,3 մլրդ դրամ, 2013 թվականին աճելով 14,6 %, իսկ 2013-ի վերջին եռամսյակում ցուցադրելով 0.05% անկում է 0.05 %: 2013-ի դեկտեմբերին արտարժութային ավանդներն աճել են 1.3%:

Զուտ արտաքին ակտիվները 2013 թվականին կրճատվել են 24 %, մինչև բացասական

140.8 մլրդ դրամ: Ներքին ակտիվները հաշվետու ժամանակահատվածում աճել են 10.1%, հունվարի 1-ին կազմելով 1.7 տրլն.դրամ, եռամսյակային աճը` 22,2%, իսկ միայն դեկտեմբերին` 4,9%:

Ներքին ակտիվների կառուցվածքում կառավարության հանդեպ պահանջները 2013 թվականին դրական մակարդակից անցել են բացասական` 21.8 մլրդ դրամ մակարդակի (տարեկան անկումը` ավելի քան 4 անգամ), չորրորդ եռամսյակում նվազելով 13 անգամ (մինուսի նվազումով), իսկ միայն մինչեւ դեկտեմբերին աճելով`65 6%: Տնտեսության մասնաբաժինը կազմել է 1.9 տրլն.դրամ, տարեկան աճը` մոտ 13%, իսկ չորրորդ եռամսյակում`5.5%, իսկ միայն դեկտեմբերին` 3.9 %: Այս գումարից, ոչ ֆինանսական հաստատությունների մասնաբաժինը կազմել է 1,048 մլրդ դրամ (տարեկան աճը`6,3 %, չորրորդ եռամսյակում` 5.5 %, իսկ դեկտեմբերին` 3.6 %), տնային տնտեսությունների մասնաբաժինը կազմել է 784.6 մլրդ դրամ դրամ (տարեկան կտրվածքով աճելով20.4 %, իսկ եռամսյակում` 5,9%, իսկ դեկտեմբերին` 3.8 %), ոչ առևտրային կազմակերպությունների մասնաբաժինը կազմել է 31.9 մլրդ դրամ (տարեկան աճը`13%, եռամսյակում`4.2%, իսկ դեկտեմբերին` 12,2 %): ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը 31.12.13 դրությամբ կազմել է 405,12 դրամ / դոլար):

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Մերօրյա «վարժապետները», կամ` ճառ ասե՞ն, թե զանգ կախեն’
Հաջորդ հոդվածը‘Գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին քննարկումը կշարունակեն վաղը’