‘Հայաստանի եւ Ռուսաստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիաները կհամագործակցեն’

646

Ռուսաստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիա՝ Ազգային հաշվարկային Դդպոզիտարիան (ԱՀԴ), և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ) կնքել են փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը ուղված փոխհամաձայնության հուշագիր:

NASDAQ OMX Armenia-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ կողմերը համաձայնվել են ընդլայնել երկկողմանի համագործակցությունը՝ արժեթղթերի անդրսահմանյան վերջնահաշվարկի համար արդյունավետ և հուսալի ռեեստրավարման համակարգի ստեղծման ուղղությամբ:

Համաձայն հուշագրի, դեպոզիտարիաները նախատեսում սերտորեն համագործակցել բիզնեսի տեսանկյունից, ինչպես նաև կազմակերպել սպասարկվող արժեթղթերի և ռեեստրավարման ծառայությունները կարգավորող իրավական ակտերի մասին տեղեկատվության փոխանակում: Ընկերությունները նաև նախատեսում են փոխանակել իրենց լավագույն փորձը օգտագործվող տեխնոլոգիաների, գործունեության ստանդարտների և զարգացման պլանների գծով, ինչպես նաև նախագծերի, աշխատանքային խմբերի և այլ համապատասխան միջոցառումների մասին տեղեկատվությունը: Ի լրումն, ընկերությունները նախատեսում են երկկողմանի խորհրդատվություն տրամադել համագործակցության բոլոր ասպարեզներում:

 «ԱՊՀ երկրների կենտրոնական դեպոզիտարիաների հետ ռազմավարական համագործակցության զարգացումը ԱՀԴ-ի, որպես Ռուսաստանի կենտրոնական դեպոզիտարիայի, առաջնահերթություններից մեկն է, և դրան նպաստում է նաև մեր համատեղ աշխատանքը Եվրասիայի Կենտրոնական Դեպոզիտարիաների Ասոցիացիայի ներքո: Մենք համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիաների միջև համագործակցությունը դրական ազդեցություն է ունենալու մեր երկրների ֆինանսական շուկաների զարգացման վրա: Կնքված հուշագիրը թույլ կտա մեզ բարձրացնել Ռուսաստանի և Հայաստնի ԿԴ-երի կողմից սպասարկվող արժեթղթերի մասին տեղեկատվության հասանելիության մակարդակը՝ նպաստելով մեր շուկաների թափանցիկությանը ներդրողների համար», — նշել է ԱՀԴ-ի Խորհդի նախագահ պրն Էդդի Աստանինը՝ մեկնաբանելով հուշագրի կնքումը:  

«Մենք բարձր ենք գնահատում անդրսահմանյան վերջնահաշվարկի և արժեթղթերի հաշիվների վարման ոլորտում մեր համագործակցության ընդլայնումը ԵԿԴԱ-ի և, մասնավորապես, ԱՀԴ-ի հետ: Կարծում ենք, որ Հուշագիրը նպաստելու է ոչ միայն երկու դեպոզիտարիաների միջև համագործակցության ամրապնդմանը, այլ նաև երկու երկրների միջև առևտրի և ներդրումների հոսքի մակարդակի բարձրացմանը: Միևնույն ժամանակ, արժեթղթերի և թողարկողների մասին էական տեղեկատվության հասանելիությունը տեղական և արտասահմանյան ներդրողների համար կհեշտացնի ներդրումային որոշումների կայացման գործընթացը», — հավելել է ՀԿԴ տնօրեն պրն Վահան Ստեփանյանը:

 

Նախորդ հոդվածը‘Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի պաշտոնական կայքը դեռ հայերեն տարբերակ չունի’
Հաջորդ հոդվածը‘ՄՕԿ-ի անդամ. Սոչիի օլիմպիադայի գումարների 1/3-ը գողացվել է’