Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվել է Կրիստիան Պալուսալուի անվան հուշամրցաշար, որին մասնակցել է նաև հունահռոմեական ոճի 4 երիտասարդ ըմբիշ Հայաստանից:
Ոսկե մեդալներ են նվաճել 55 կգ քաշային Արայիկ Թոփալյանը, 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Փոխչեմպիոններ են դարձել 77 կգ Լևոն Խաչատրյանը և 82 կգ քաշային Սամվել Խաչատրյանը: