‘Հայաստանի ծիրանը արտահանվել է նաև Զիմբաբվե. Փոխնախարար’

803

Այս տարի Հայաստանից արտահանվել է արդեն 32 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, այն դեպքում, երբ ողջ 2012-ին այդ թիվը եղել է 31 հազար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

«Այս տարվա ծիրանի արտահանումը եղել է Ռուսաստան (26.800 տոննա), Վրաստան (3800 տոննա): Շատ քիչ քանակությամբ արտահանում ունեցել ենք նաև դեպի Նիդերլանդներ, Նորվեգիա ու Զիմբաբվե»,- հավելել է Մակարյանը:

Փոխնախարարն անդրադարձավ նաև այն տեղեկություններին, թե Վրաստանի հետ սահմանակետում ծիրան արտահանելու համար գումար է պահանջվում. «Նման բան չկա: Վրաստան արտահանվում է ծիրան և ոչ- ոք չի խոչընդոտում այդ գործընթացին»: 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավորը իր ավտոմեքենան լիցքավորում է գաղտնի և անօրինական (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Էմիլ Բուդաղյան. Սուրիկ Խաչատրյանը կրակել է (տեսանյութ)’