‘Հայաստանի կառավարությունը կխրախուսի հայկական հոսթինգ-կայքերի զարգացումը’

704

Հայաստանի կառավարությունը կաջակցի հայկական հոսթինգ-կայքերի և հայերեն դոմենային անվանումների ստեղծմանը: Այդ մասին որոշում է կայացվել օգոստոսի 14-ին կառավարության նիստում:

Ինչպես նշել է տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, ծրագրի նպատակը համակարգչային գրագիտության մակարդակի բարձրացումն է, համացանցում անձնական տվյալների անվտանգության և պաշտպանվածության առավել ապահովումը՝ նույնականացնելով ցանցի օգտվողներին: Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել ինտերնետից օգտվող երեխաների պաշտպանությանը: Կառավարությունը նաև մտադիր է խրախուսել թրաֆիկի փոխանակման տեղական կենտրոնների ստեղծումը: Նորարարությունների զարգացման նպատակով նախատեսվում է բարելավել մտավոր սեփականության պաշտպանության համակարգը: 

Նախորդ հոդվածը‘Բիշարյան. Մհեր Շահգելդյան ու՞ր են ուսերդ, բե՛ր այստեղ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Քաղաքական ուժեր և բանակ. հերթական թարս վարունգը Սերժ Սարգսյանի համար’