‘Հայաստանի հավաքականը՝ Շախմատի աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր’

1392

‘

Ծաղկաձորում  ավարտվել է շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունը: Վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը առավելության է հասել Եգիպտոսի ընտրանու նկատմամբ 2.5:1.5 հաշվով:

Իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Սերգեյ Մովսեսյանը պարտություն է կրել:

Հայաստանի հավաքականը վաստակել է 11 միավոր և հայտնվել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում։ Չեմպիոնի կոչումը նվաճել է Չինաստանը, արծաթե մեդալները բաժին են հասել Ուկրաինային:

‘

Նախորդ հոդվածը‘Google-ը եվրոպական թերթերի հետ կապված նոր նախագիծ է ձեռնարկում’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալացին բանտում ամուսնացել է մահապատժից մեկ օր առաջ’