‘
Կրետե կղզում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 2-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5-1.5 հաշվով առավելության հասավ Հունաստանի նկատմամբ:
Մերոնցից հաղթանակ տարան Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը: Սերգեյ Մովսիսյանը պարտություն կրեց, իսկ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց:
Տանելով 2-րդ անընդմեջ հաղթանակը Հայաստանի հավաքականը առաջատարների խմբում է:
Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով պարտվեց Ուկրաինային:
Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը պարտություն կրեցին, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղացին:
‘