‘Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Ալժիրի հավաքականի հետ’

985

Մայիսի 31-ին Ժնևում Հայաստանի ֆուտբոլի հավաքականն իր նոր մարզիչ, շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդի ղեկավարությամբ ընկերական հանդիպում կանցկացնի Ալժիրի հավաքականի հետ: Հայաստան-Ալժիր հանդիպումը տեղի կունենա 2014 թվականի Աշխարհի առաջնության նախապատրաստական ծրագրի շրջանակներում: Նշենք, որ Ալժիրի հավաքականը 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնության խմբային փուլում Ռուսաստանի հավաքականի մրցակիցն է: Իսկ մարտի 5-ին Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում ռուսներն ընկերական հանդիպում կունանան Հայաստանի հավաքականի հետ:

ՀՖՖ-ն հայտարարել է, թե իրենք արդեն վաղուց դադարել են վճարել ուժեղագույն թիմերին` ընկերական հանդիպում անցկացնելու համար, քանի որ Հայաստանի հավաքականն արդեն հասել է մի այնպիսի մակարդակի, որը թույլ է տալիս այլ հավաքականներից գումար վերցնել նրանց հետ հանդիպելու համար: Ռուսաստանի և Ալժիրի հավաքակաների հետ հանդիպումներից բացի, հունիսի 6-ին Հայաստանի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Գերմանիայի հավաքականի հետ, որը մշտապես երկրորդ և երրորդ տեղերն է զբաղեցնում ՖԻՖԱ-ի վարկանիշում: Եվ այդ բոլոր երեք ընկերական հանդիպումների համար ՀՖՖ կստանա գումար:

 

62-ամյա Շալանդի հետ պայմանագիրը 2 տարով է կնքվել: Նրա մարզչական կարիերան սկսվել է 1977 թվականին: Մինչև 1995 թվականը նա գլխավորել է «Իվերդոն», «Յանգ Բոյզ» և «Սերվետ» ակումբները: 1995-2001 թթ աշխատել է Շվեյցարիայի ֆուտբոլի ասոցիացիայում: 2001 — ից 2007 – ը գլխավորել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականը, որի հետ հասել է մինչև Եվրո 2002-ի կիսաեզրափակիչ: Այնուհետեւ նա ղեկավարել «Ցյուրիխ» ակումբը, որի հետ 2008-ին հաղթել է երկրի առաջնությունը, իսկ 2009-ին ճանաչվել է ադ երկրի Տարվա լավագույն մարզիչը: Վերջին ակումբները, որոնց հետ նա աշխատել է, եղել են` «Թուն»-ը և «Հանգ Բոյզը»:

Շալանդի օգնականները կլինեն երկու շվեյցարացի և հայ հայտնի ֆուտբոլիստներ Սարգիս Հովսեփյանը և Արթուր Մկրտչյանը: Հատկանշական է, որ շվեյցարացում թեկնածությունը «հուշել» է Դորտմունդի Բորուսիայի գլխավոր մնարզիչ Յուրգեն Կլոպը: ՀՖՖ կողմից Շալանդի առջև նպատակ է դրվել դուրս գալ Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ: Նշենք, որ վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը հայտնվել է առաջին ենթախմբում, որտեղ կհանդիպի Պորտուգալիայի, Սերբիայի, Ալբանիայի և Դանիայի ընտրանիներին: Նույն ենթախմբում է նաև առաջնության տանտերը`է Ֆրանսիան, սակայն վերջինիս հետ հանդիպումները կկրեն ընկերական բնույթ: 

Նախորդ հոդվածը‘«Որոտանի» կապիտալը մոտ 90 մլն դոլարով ավելի շատ է, քան գինը, որով այն վաճառվեց. Yerkir ‘
Հաջորդ հոդվածը‘Ազատամարտիկները չեն տրվել սադրանքին’