‘
Ստուգողական խաղի շրջանակում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր Կիպրոսի ընտրանուն: Հանդիպումն ավարտվեց մեր ընտրանու հաղթանակով՝ 3:2 հաշվով:
Տանտերերի առավելությամբ անցած խաղի 17-րդ րոպեին հաշիվը բացվեց: Ստանդարտ իրավիճակի խաղարկման ժամանակ Հենրիխ Մխիթարյանը գնդակն ուղարկեց դարպասային հրապարակ, դարպասապահ Ուրկո Պարդոն այն հետ մղեց ուղիղ Հայկ Իշխանյանի վրա, ումից անդրադառնալով հայտնվեց դարպասում:
7-րդ րոպեին հայերի սրընթաց հակագրոհի ժամանակ Մխիթարյանը շրջանցեց մեկ մրցակցի, աջ եզրով առաջ մղեց Գեղամ Ղադիմյանին, ում վերջին փոխանցումը հյուրերի պաշտպանի կողմից դուրս բերվեց անկյունային: Այդ ստանդարտի խաղարկման ժամանակ հեռավոր դարպասաձողի մոտ միայնակ մնացած Ռումյան Հովսեփյանը գնդակն ուղարկեց կենտրոն, որտեղ առանց հսկողույթյան գտնվող Վարազդատ Հարոյանը գլխով գրավեց դարպասը:
Երկրորդ խաղակեսում ավելի բաց ֆուտբոլ ընթացավ: 50-րդ րոպեին, անկյունային խաղարկման ժամանակ գլխի հարվածով հաշիվը կրճատեց Կոնստանտինոս Լայիֆիսը:
63-րդ րոպեին փոխարինման մտած Տիգրան Բարսեղյանը մրցակցի տուգանային հրապարակում խաբքի դիմեց, հարված ստացավ ոտքին և 11-մետրանոց վաստակեց: Նշակետին մոտեցավ Մխիթարյանը և չվրիպեց:
‘