‘Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ (տեսանյութ)’

1618

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպման շրջանակում մրցեց Էստոնիայի ընտրանու հետ: 

«Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում հիմնականում առավելություն ունեին մեր ֆուտբոլիստները: Առաջին վտանգավոր պահը ստեղծեցին հյուրերը. 12-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմում իր նորամուտը նշող Արամ Հայրապետյանը շուտ դուրս եկավ դարպասից և կարողացավ չեզոքացնել վտանգը:2 րոպե անց լավ հարված կատարեց Ռումյան Հովսեփյանը. անդրադարձից հետո էստոնացիների դարպասապահը որսաց գնդակը: 

Երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստներն ավելի շատ էին հարվածում դարպասին, կամ դրա ուղղությամբ: 67-րդ րոպեին փոխարինման մտավ մեր երկրի թիմի նորեկ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը: Խաղավերջում տուգանայինից Մխիթարյանը շատ վտանգավոր հարված կատարեց. դարպասապահը մի կերպ գնդակը հանեց անկյունային: Վերջնամասն առավել լարված էր, բայց առանց գոլերի. Հայաստան-Էստոնիա՝ 0:0:

3 օր անց՝ մարտի 27-ին Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը ընկերական խաղում հյուրընկալելու է Լիտվայի հավաքականին:

Նախորդ հոդվածը‘Աշոտ Սարգսյան. Ո՞վ է իրականում Առաջին հանրապետության հիմնադիրը’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ’