‘ Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Դանիայի հետ հանդիպմանը’

776

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել 2016թ. Եվրոպայի առաջնության Դանիա-Հայաստան հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Սեպտեմբերի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Դանիա և նույն օրը երեկոյան անցկացրել առաջին մարզումը:

Սեպտեմբերի 6-ին, ժամը 18:00-ին Հայաստանի ընտրանին կանցկացնի նախախաղային մարզումը «Պարկեն» մարզադաշտում, որի առաջին 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ-ի ներկայացուցիրների համար: Մարզումից առաջ, ժամը 17:30-ին «Պարկեն» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:  

Նախորդ հոդվածը‘Սուարեսը տառապում է որակազրկման պատճառով’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ զինվորականներին տեղափոխող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Իրանում’