‘
Բասկետբոլի աշխարհի 2019 թվականի առաջնության նախընտրական փուլի A խմբի 5-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվեց Շվեդիային: Խաղն ավարտվեց մեր ընտրանու պարտությամբ 93:70 հաշվով:
Այս հանդիպումից հետո Շվեդիայի ընտրանին վաստակեց 2 և իսկ մեր ընտրանին 1 միավոր: Նշված երկու հավաքականները, ինչպես նաև 5-րդ տուրում Սլովակիային հաղթած Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանին, 8-ական միավորով գլխավորում են A խմբի մրցաշարային աղյուսակը:
Նախընտրական փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի Երևանում՝ մրցելով Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու դեմ: Հավելենք, որ նախընտրական փուլում խմբերի առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած թիմերը նոյեմբերին կմասնակցեն աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլին: Այս պահի դրությամբ Հայաստանի ազգային հավաքականի հաշվին կա 3 հաղթանակ և 2 պարտություն:
‘