Հայաստանի հավաքականը սկսեց պատրաստվել հունիսյան խաղերին

347

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Հավաքական հրավիրված 29 ֆուտբոլիստներից 27-ն արդեն միացել են թիմին: Հավաքականին չի միանա Լուկաս Սելարայանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Քոլամբուս Քրյու» ակումբից ստացել է պաշտոնական գրություն, որում նշվում է, որ Լուկաս Սելարայանը մկանային վնասվածք ունի և բաց կթողնի մոտավորապես 4-6 շաբաթ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը: 

Սարգիս Ադամյանը հավաքականին կմիանա մայիսի 31-ի առավոտյան:

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը կխաղա հետևյալ ժամանակացույցով՝

Հունիսի 4,  17։00՝ Հայաստան — Իռլանդիա

Հունիսի 8,  22։45՝ Շոտլանդիա — Հայաստան

Հունիսի 11, 17։00՝ Ուկրաինա — Հայաստան

Հունիսի 14, 20։00՝ Հայաստան — Շոտլանդիա

Հայաստանի հավաքական

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո — «Ալաշկերտ»

Արսեն Բեգլարյան — «Ուրարտու»

Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»

Հենրի Ավագյան — «Նորավանք»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան — «Կադիս» (Իսպանիա)

Հովհաննես Համբարձումյան — «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան — «Աստանա» (Ղազախստան)

Հայկ Իշխանյան — «Փյունիկ»

Արման Հովհաննիսյան-«Փյունիկ»

Տարոն Ոսկանյան-«Ալաշկերտ»

Հրայր Մկոյան — «Արարատ»

Ստյոպա Մկրտչյան — ԲԿՄԱ

Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ-«Նոա»

Ժիրայր Մարգարյան — «Ուրարտու»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Սոլոմոն Ուդո — «Արարատ-Արմենիա»

Վբեյմար Անգուլո — «Արարատ-Արմենիա»

Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»

Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)

Հովհաննես Հարությունյան — «Փյունիկ»

Ռուդիկ Մկրտչյան — «Արարատ»

Արտակ Դաշյան — «Փյունիկ»

Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)

Էդգար Մալաքյան — «Արարատ»

Էդգար Բաբայան — «Վայլե» (Դանիա) 

Տիգրան Բարսեղյան — «Սլովան» (Սլովակիա)

Արթուր Սերոբյան — ԲԿՄԱ

Վահան Բիչախչյան — «Պոգոն» (Լեհաստան) 

Սարգիս Ադամյան — «Բրյուգե» (Բելգիա)

Նախորդ հոդվածըԵԽ-ն չի բացառում նավթային էմբարգոյի հարցի լուծումն առանց Հունգարիայի
Հաջորդ հոդվածըՀարավային Կորեայի իշխող կուսակցության պատվիրակությունը կմեկնի Ուկրաինա