‘
Հոկտեմբերի 17-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը Բուլղարիային հաղթելուց և Իտալիայի հետ ոչ-ոքի խաղալուց հետո առաջադիմել է 17 տեղով և զբաղեցնում է իր համար ռեկորդային՝ 38-րդ հորիզոնականը:
Աղյուսակը գլխավորում է Իսպանիան, երկրորդ տեղ է բարձրացել Գերմանիայի հավաքականը, երրորդը Արգենտինան է:
Նշենք նաև, որ ամենամեծ առաջընթաց գրանցած հավաքականների թվում Հայաստանը 3-րդ տեղում է. Ամենից շատ առաջադիմել է Շոտլանդիայի հավաքականը (+28), նրան հետևում է Ադրբեջանը (+19):
Իսկ այս խաղափուլը շատ անհաջող է ստացվել Մոնտենեգրոյի հավաքականի համարը, որի անկումը կազմում է 27 հորիզոնական:
Հավելենք նաև, որ ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը գտնվում է 22-րդ տեղում:
Ամբողջ աղյուսակին կարող եք ծանոթանակ այստեղ:
1. Իսպանիա — 1513 միավոր
2. Գերմանիա — 1311
3. Արգենտինա — 1266
4. Կոլումբիա — 1178
5. Բելգիա — 1175
6. Ուրուգվայ — 1164
7. Շվեյցարիա — 1138
8. Հոլանդիա — 1136
8. Իտալիա — 1136
10. Անգլիա — 1080
19. Ռուսաստան — 874
20. Ուկրաինա — 871
26. Դանիա — 824
27. Չեխիա — 783
38. ՀԱՅԱՍՏԱՆ — 687
‘