‘
Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական ծրագրում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը տեղի կունենա մարտի 25-ին՝ ժամը 18:15-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար: Մարզումից հետո ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչները հնարավորություն կունենան մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի 2 ֆուտբոլիստների բրիֆինգին:
ԶԼՄ-ների ներկայացուցիչները Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզման հատուկ անցաթղթերը, ինչպես նաև Հայաստան-Լատվիա երիտասարդական հավաքականների հանդիպման հավատարմագրերը կարող են ստանալ մարտի 25-ին՝ ժամը 10:00-ից 12:00՝ ՀՖՖ մամուլի քարտուղարությունից:
‘